Արարատյան բակալավրիատ

Կրթական ծրագիր՝ նախատեսված գերազանցության ձգտող աշակերտների համար

Արարատյան բակալավրիատ

Հայկական դպրոցական ծրագիր՝ համազոր անգլիական GCE A մակարդակներին և ամերիկյան Advanced Placement-ին

Արարատյան բակալավրիատ

Ավագ դպրոցի նոր, խստապահանջ ծրագիր՝ կոչված վերափոխելու Հայաստանը

Արարատյան բակալավրիատ

2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի նպատակն է Հայաստանում ստեղծել հայալեզու, բայց միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատը, և կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ՝ գրավիչ դարձնելով կրթության սպասավորի մասնագիտությունը։ 

Արարատյան բակալավրիատը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։ 

2016 թ․դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում և ճանաչել ԱԲ-ի քննությունների արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար։

Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտը։

ԿԳԱԾ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1

Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսն ուղղել դպրոց

Դարձնել ուսուցչի աշխատանքը պատվաբեր և ապահովել պատշաճ ու մրցունակ վարձատրություն:
2

Ձևավորել բարձրակարգ մանկավարժների համայնք

Ստեղծել դասավանդման համաշխարհային լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ու մրցունակ ուսուցիչների համայնք:
3

Ներդնել դպրոցներում նոր այլընտրանքային կրթական ծրագիր

Տարածել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիրը երկրով մեկ:
4

Աջակցել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացմանը

Ներդնել Արարատյան բակալավրիատը Հայաստանի և Արցախի բոլոր ավագ դպրոցներում՝ լավագույն կրթության անվճար հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայ աշակերտի:

100+ ավագ դպրոցներում կներդրվի Արարատյան բակալավրիատը
2.000 ուսուցիչ կներգրավվի ուսուցիչների զարգացման ծրագրում և կհավաստագրվի որպես դասավանդման համաշխարհային լավագույն փորձով ու գիտելիքներով զինված մասնագետ

Կապ մեզ հետ

Շնորհակալություն: Մենք հնարավորինս շուտ կպատասխանենք Ձեր նամակին:
Oops! Something went wrong while submitting the form