Ուսուցիչների զարգացման ծրագրի նպատակն է՝ պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր կլինեն ինքնավերլուծող, ակտիվ մասնակցություն կունենան ԱԲ-ի ուսուցչական համայնքում և կներգրավվեն շարունակական մասնագիտական զարգացման մեջ։
Ուսուցիչների զարգացման ծրագիրը մշակվել և տեղայնացվել է կրթական հետազոտությունների և ուսուցիչների պատրաստման ոլորտում առաջատար միջազգային կրթական հաստատության՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Ուսուցիչների զարգացման ծրագրում ներգրավվել ցանկացող ուսուցիչները պետք է գերազանց տիրապետեն իրենց առարկային և հետամուտ լինեն աշակերտների հաջողությանը և կրթական արդյունավետության՝ շարունակաբար բարելավելով իրենց դասավանդման մեթոդներն ու մոտեցումները։
Զարգացման ծրագրի ամբողջ ընթացքում ուսուցիչները օրագիր են պահում՝ զարգացնելու իրենց ինքնավերլուծական կարողությունները, և մասնակցում առցանց ու դեմ առ դեմ քննարկումների և աշխատանքների։ Զարգացման ծրագրի ավարտին մասնակից ուսուցիչները ներկայացնում են թղթապանակ (սովորաբար 150-200 էջանոց), որի հիման վրա կատարվում է վերջնական գնահատում։ Թղթապանակը ներառում է հետևյալ բաղադրիչները․
Յուրաքանչյուր ուսուցչի առաջընթացը գնահատվում է ըստ վերոնշյալ ԱԲ-ի ուսուցիչների չափանիշների(գիտելիք, հմտություններ, անձնային որակներ)՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը նրան, ինչ ակնկալվում է ուսուցչից, և վերջինիս ներկայիս դերակատարությունը և փորձառությունը։
Ուսուցիչների զարգացման ծրագիրը նաև ուսուցիչներին ապահովում է ինքնազարգացում «չափող» մշտադիտարկման գործիքով՝ «չափորոշիչների համապատասխանության նշանացույցով» (standards progress tracker): Այդ գործիքի կիրառումը նպաստում է մասնակից ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և հնարավորություն ընձեռում հետևելու իրենց առաջընթացին՝ հասկանալու, թե որքանով են իրենց ձեռք բերած հմտություններն ու կարողությունները համապատասխանում կամ գերազանցում ԱԲ-ի ուսուցիչների չափանիշներին։