ԱԲ ծրագիրը բոլոր այն դպրոցների համար է, որոնք ձգտում են փոփոխությունների, պատրաստ են շարունակական զարգացման ճանապարհ անցնելու և իրապես ցանկանում են կրթական նոր որակ ապահովել՝ համակողմանի և հավասարակշռված ուսումնական հնարավորություններ տրամադրելով իրենց աշակերտներին։
ԱԲ-ի դպրոցների ցանցին միանալու մրցույթին կարող են մասնակցել և դիմում-հայտը լրացնել միայն այն դպրոցները, որոնք՝
Նշում։ Մեր նպատակն է ծրագիրը ներդնել հնարավորինս շատ մարզերում։ Պետության կողմից դպրոցների քանակի սահմանափակման դեպքում, եթե նույն մարզից դիմի մեկից ավելի դպրոց, նախընտրությունը կտրվի մեր չափանիշներին առավելագույնը բավարարած դպրոցին։ Միևնույն մարզի միանման դպրոցների դիմելու դեպքում նախընտրությունը կտրվի այն դպրոցին, որն ունի՝
ԱԲ-ին միանալու գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.
Դիմումի փուլն անցնելուց հետո մեկնարկում է թեկնածության փուլը, որի ընթացքում ԿԳԱԾ-ի թիմը հանդես է գալիս որպես խորհրդատու։ Խորհրդատվությունը կրում է շարունակական բնույթ և տրվում է ինչպես ընթացակարգերի և ուղեցույցների, այնպես էլ ԿԳԱԾ-ի թիմի այցերի տեսքով։
Հավաստագիր ստանալու համար դպրոցը պետք է իրականացնի մի շարք աշխատանքներ՝ ուշադրությունը սևեռելով՝
Հավաստագրման գործընթացը կարող է տևել մինչև 5 տարի՝ կախված դպրոցի՝ թեկնածության փուլում գտնվելու ժամանակահատվածից։
Հավաստագրման առաջին 3-5 տարում դպրոցն ունենում է ԱԲ-ի սկսնակ դպրոցի կարգավիճակ և շարունակաբար ուղղորդում ստանում ԿԳԱԾ-ի թիմի կողմից։ Հաջորդ տարիներին դպրոցը պարտավոր է պահպանել նախորդ փուլերի ձեռքբերումներն ու շարունակաբար բարելավել դրանք։